ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նոր արտահերթ հրավիրելու իմաստը

Նոր արտահերթ հրավիրելու իմաստը
01.10.2014 | 16:47

«Քառյակը դիվիդենդներ է հավաքում և նյութ՝ հանրահավաքներում խոսելու համար, այլ ոչ թե ցանկանում է ինչ-որ խնդիր լուծել»: Նման հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության առնչությամբ նոր արտահերթ նիստ նախաձեռնելու ոչիշխանականների մտադրությանը: Բաղդասարյանն ակնարկել է, թե արտահերթ նիստ հրավիրվելու դեպքում ՀՀԿ-ն կրկին կբոյկոտի այն, և որ ոչիշխանականները գիտեն այդ մասին, բայց նրանց խոսելու նյութ է հարկավոր: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, թե քաղաքականությունը «հնարավորինի արվեստ է», և ոչիշխանականների հրատապ քննարկման առաջարկը մերժվելու դեպքում նրանք արտահերթ նիստ գումարելու պահանջով նոր ստորագրահավաք կսկսեն:

Նշենք, որ ոչիշխանական ուժերը որոշել են դիմել խորհրդարանական բոլոր ուժերին՝ ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցություն հրավիրելու պահանջով: Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառել կրկին արտահերթ նիստ գումարելու պահանջի հավանականությունը: Վերանալով Վահրամ Բաղդասարյանի մեկնաբանությունից՝ հիշենք Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկի ճակատագիրը, երբ այն ՀՀԿ խորհրդարանական ուժի կողմից մերժվեց երկու անգամ: Այս նախադեպն էլ՝ մի կողմ: Տրամաբանությունը պարզապես հուշում է խորհրդարանի մեծամասնության դեմ լինելու պարագայում ցանկացած առաջարկի մերժվելու մասին: Չհարցնենք, թե որն է երկրորդ անգամ ստորագրահավաք նախաձեռնելու իմաստը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ